Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը կմասնակցեն օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվող Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մեր գրոսմայստերների առաջին հակառակորդներն են`
Արոնյան – Մարկով
Համեր – Մովսիսյան
Նգույեն – Հակոբյան
Մելքումյան – Գրանդա Զյունիգա
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին:








































