Ֆրանսիական «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է իր թիմի՝ «Բորդո»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Թիմը երկու կարևոր գոլ է հեղինակել, սակայն այժմ վաղ է այլ հետևություններ կատարել: Ինձ համար շատ հետաքրքիր էր հետևել «Բորդո»-ի դեմ հանդիպմանը:
Առաջին խաղակեսը հիանալի անցավ, ինչ վերաբերում է երկրորդին, ապա կարելի է առանձնացնել ինչպես դրական, այնպես էլ բացասական դրվագներ: Սակայն Ֆալկաոն կարողացավ գոլ խփել և որոշել հանդիպման ելքը»,- մասնագետի խոսքերը մջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ «Կայսերական ակումբ»-ի հաղթանակով:







































