Գերմանական «Վոլֆսբուրգ»-ը մտադիր է համալրել իր կազմը, ինչի համար ցանկանում է ձեռք բերել «Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Պաբլո Օսվալդոյի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը խնդիրներ ունի ակումբի ղեկավարների և երկրպագուների հետ: Այդ պատճառով «Ռոմա»-ն պատրաստ է ուսումնասիրել հարձակվողի տրանսֆերի շուրջ ստացվող առաջարկները:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն` «Վոլֆսբուրգ»-ը պատրաստ է 20 մլն եվրո առաջրկել Օսվալդոյի տրանսֆերի դիմաց և մեկ մրցաշրջանի ընթացքում 2.8 մլն եվրո աշխատավարձ վճարել նրան:
Ավելի վաղ Պաբլոյի ծառայություններով հետաքրքրված էին «Սաութհեմփթոն»-ը, «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Վալենսիա»-ն և «Նապոլի»-ն:








































