ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած «Մոնպելյե»-ի դեմ հանդիպման արդյունքները:
«Ոչ-ոքին այն արդյունքը չէ, որ ցանկանում էր գրանցել ՊՍԺ-ն «Մոնպելյե»-ի դեմ խաղում: Մենք վատ խաղ ցուցադրեցինք, և մրցակիցը հնարավորություն ստացավ ազատ գործել խաղադաշտում:
Երկրորդ խաղակեսում փոքր-ինչ շտկեցինք իրավիճակը: Պետք է ասեմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է հղկել թիմի խաղը»,- ասել է Բլանը, ով գլխավորել թիմն ընթացիկ ամռանը:








































