Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ այս պահին իր թիմը դեռ ունակ չէ հավասար պայքար մղել «Բավարիա»-ի դեմ:
Նշենք, որ օրերս Յոահիմ Լյովը գովաբանել էր դորտմունդյան ակումբին ու նշել, որ նրանք կարող են պայքարել «Բավարիա»-ի դեմ:
«Հաճելի է, որ Բունդեսթիմի մարզիչը նման կարծիք ունի: «Բավարիա»-ի դեմ խաղերում մենք այնպիսի տպավորություն չենք ունեցել, որ մրցակիցը մեզ շատ է գերազանցում:
Բայց նրանք այնպիսի կազմ ունեն, որի շնորհիվ կարող են լուծում գտնել ամեն մի իրավիճակում: Իսկ մենք նման հնարավորություն չունենք: Երկու թիմերի մեջ փոքր տարբերություն դեռ մնում է: Մեր նպատակը լավագույն տեղեր գրավելն է, իսկ «Բավարիա»-ն արդեն մի քանի տարի Եվրոպայի լավագույն երեք թիմերից մեկն է», -ասել է Կլոպը:





































