Անդրեյ Դանիլկոն պատրաստվում է իր ծննդյան 40 ամյակին: Այդ օրն արտիստը ծրագրել է իր կյանքում ևս մեկ նշանակալի իրադարձություն՝ երկվորյակ երեխաների հայր դառնալ: Այս մասին հայտնում է showbiz.org-ը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Անդրեյը դիմել է փոխնակ մոր ծառայություններին:
Փոքրիկները լույս աշխարհ կգան արդեն մի քանի ամսից: Մի անգամ հենց երկվորյակների հայր դառնալու ճակատագրի մասին էր Անդրեյին հայտնել պայծառատեսը: Լրագրողների հետ զրույցում երգիչն անձամբ բազմիցս ասել է, որ կցանկանար երկու երեխա ունենալ:









































