Չեչնիայի ղեկավար Ռամազ Կադիրովը օգոստոսի 8-ին Instagram-ով շնորհավորել է մուսուլմաններին Ղուրբան բայրամի կապակցությամբ, չնայած այդ օրը նշվում էր մեկ այլ տոն՝ Ուրազ բայրամը: Նա ներողություն է խնդրել իր սխալի համար՝ դա բացատրելով հոգնածությամբ:
Կադիրովը բացատրել է, որ նախատոնական խառնաշփոթի ընթացքում բացարձակապես չի հանգստացել և առանց քնելու է անցկացրել մի քանի օր: Կադիրովի խոսքերով՝ դա էլ եղել է նրա ցրվածության պատճառը, և նա շփոթել է այդ տոների ռուսալեզու անվանումը: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ Ղուրբան բայրամն էլ մուսուլմանները շատ շուտով կտոնեն:










































