Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսն անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին տեղափոխել է փոխարինողների կազմ:
Goal.com-ի փոխանցմամբ՝ այսօր Ռունիի գործակալ Փոլ Սթրեթֆորդը հանդիպել է «Յունայթեդ»-ի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Ռունին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Անցած մրցաշրջանում անգլիացի հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 խաղ (22-ը՝ մեկնարկային կազմում), խփել 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:









































