Ռուսաստանն Իսպանիայից պահանջել է իրեն հանձնել հանգուցյալ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի գլխավոր համախոհներից մեկին՝ Կառլո Միքաձեին: Նույն այդ ժամանակ Ուսոյանի թոռը փորձում է կարիերա անել Կիևի «Դինամո»-ում, գրում է rospres.com-ը:
Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, Մոսկվան «գողական հեղինակություն» Կառլո Միքաձեին արտահանձնելու հայց է ուղարկել Մադրիդ: Թագավորությունում նա ձերբակալվել է ռուսական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
Ինչպես պատմել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը, Կառլո Միքաձեն «օրենքով գողեր» Մերաբ Գոգիայի և Գոչի Անտիպովի խմբավորման առաջնորդներից մեկն է: Նա պատասխանատու է եղել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում ֆինանսական խոշոր խարդախությունների համար։ Նրա մասնակցությամբ մայրաքաղաքի խոշոր բանկերից մեկի թալանը սնանկացրեց մի շարք գործարարների:
Նույն աղբյուրը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, Կառլո Միքաձեին Իսպանիան կարտահանձնի։









































