Ինչպես արդեն տեղեկացրել ենք, International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 3:1 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ «Ռեալ»-ին կհաջողվի 2013/14թթ մրցաշրջանում նվաճել Լա Լիգայի չեմպիոնի կոչումը:
«Երկու կոպիտ սխալներ գործեցինք: Իմ ներկայիս և նախկին թիմերը տարբեր առաջնություններում են խաղում: Միշտ հաջողություն եմ մաղթել թիմերին, որտեղ աշխատել եմ: Հաջողություն եմ մաղթում նաև «Ռեալ»-ին:
Այդ թիմում կան մարդիկ, որոնց հետ ես մեծ հաճույքով աշխատել եմ՝ ակումբի նախագահից մինչև սպասարկման համակարգի աշխատակիցները:
Ուրախ եմ, որ «Ռեալ»-ը ճիշտ ուղու վրա է և հուսով եմ, որ 2013/14թթ մրցաշրջանում կնվաճի Լա Լիգայի չեմպիոնի կոչումը»,- հայտարարել է Մոուրինյոն:










































