ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պետք է փոխել Իրանում իշխող ռեժիմը, ինչը կդառնա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության երաշխիք, գրում է Politico-ն։
«Այաթոլլաները Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության գլխավոր սպառնալիքն են։ Իհարկե, իշխանությունից նրանց հեռացնելը լույս չի սփռի տարածաշրջանի վրա, սակայն հիմնական սպառնալիքը կվերանա»,-ասել է նա։
Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դաշնակիցներ փնտրի Իրանի ընդդիմության մեջ՝ երկրում իշխող վարչակարգին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ չնայած ռեժիմը մեծ ժողովրդականություն չի վայելում, բայց իշխանույթուններն ապահովված են զենքով, սակայն կան միջոցներ ընդդիմությանն աջակցելու համար, որոնք չեն ենթադրում ամերիկյան զինվորական ուժի կիրառում։









































