Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը բարեփոխումներն առաջ մղելու գործում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: «Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», – ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը:

Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է գործակցել Ձեզ հետ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Ձեր թիմի մյուս անդամների հետ՝ աշխատելու բոլոր հնարավոր ուղղություններով և մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների և հայ-ամերիկյան գործարար ու տնտեսական կապերի խորացման շուրջ»:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խնդրանքով վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ տնտեսության զարգացման գերակայությունների և ըստ ոլորտների նախատեսվող քայլերի վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովելու հիմնական ճանապարհը գործարար միջավայրի համար արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է ու չխանգարելը, և այդ գործառույթը ներառում է մի շարք ուղղություններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, հարկային և մաքսային, դատաիրավական համակարգերի բարեփոխումներ և այլն: Վարչապետը նշել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ փուլերով, և այդ նպատակով ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ծառայելու է որպես հարթակ՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ուղղություններն ուրվագծելու համար: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է պետական կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը, ինչը թույլ կտա արդյունավետ պետական ապարատ ձևավորել և ստեղծել համապատասխան աշխատանքային միջավայր՝ որակյալ կառավարիչներ ներգրավելու համար:

Ողջունելով ներկայացված ծրագրերն ու բարեփոխումները՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարությանը դրանք հաջողելու գործում: Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին ու անելիքներին:

Հակակոռուպցիոն պայքարը հաջողելու հարցում Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել կոռուպցիայի զարգացմանը նպաստող միջավայրի փոփոխությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներում կառավարությունը շեշտը դրել է հենց այդ հանգամանքի վրա: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են հանրային մտածելակերպի փոփոխության, հետադարձ կապի և հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքները, փորձի փոխանակումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մեծ ներուժ ունեցող մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում գործակցության խորացման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում