ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախագծով ստացվում է, որ եկող տարի ներդրումները չեն աճելու, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նույնն է մնալու. «Ստացվում է՝ մենք ընկնում ենք պարտքային մի փոսի մեջ՝ առանց զարգացման որևէ հեռանկարի։ Ես ձեզ հարցրել էի՝ այդ պարտքային փոսից դուրս գալու համար տնտեսական քանի՞ տոկոս աճ է պետք, դուք պատասխանել էիք՝ հինգ տոկոս, սակայն ձեր ծրագրում ընդամենը դրված է երեք տոկոս։ Նշանակում է՝ դուք այսօր հաստատել եք պարտքային փոսի մեջ խորանալու և ոչ թե զարգացման ծրագիր։ Ես ուզում եմ հասկանալ՝ կառավարությունն իրականում հավատո՞ւմ է իր ջանքերի արդյունավետությանը»։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ի պատասխան նշեց, որ կարող են եկող տարի ավելի բարձր տնտեսական աճ ծրագրավորել, սակայն դա ռիսկային կլինի. «Ես կարող էի 5 կամ 7 տոկոսանոց տնտեսական աճ դնել, սակայն դա իրատեսական չէր լինի, քանի որ պետք է հաշվի առնենք գլոբալ տնտեսության վիճակը։ Իրատեսական տնտեսական աճը եկող տարվա համար 3.2 տոկոսն է»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































