Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել չեղյալ համարել Հալկին ցույց տրված կարմիր քարտը, որ մեծ սկանդալի առիթ էր դարձել:
Հատուկ հրավիրված նիստի ժամանակ մրցավարների կորպուսի ղեկավար Ռոբերտո Ռոզետին հայտարարել է, որ դա եղել է ողջ մրցավարական անձնակազմի սխալը: Նրանք միայն խաղից հետո են դիտել կրկնապատկերն ու տեսել, որ գնդակին հարվածել էր ոչ թե Հալկը, այլ Շիրոկովը:
Կարգապահական կոմիտեի անունից Արթուր Գրիգորյանցը հայտարարել է, որ Հալկին ցույց տրված երկրորդ դեղին չեղարկվում է, իսկ մեկխաղյա որակազրկումը` հանվում:






































