ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երդմնակալության արարողությունից հետո այցելել Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության իր բարձրաստիճան աղբյուրին։
Տեղեկատվության համաձայն՝ Թրամփի խորհրդականներին հաջողվել է նրան համոզել չմեկնել Մոսկվա նախքան երդմնակալության արարողությունը։
«Թիմի ներսում որոշ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել, որ Թրամփը Ռուսաստան կմեկնի երդմնակալության արարորղությունից հետո»,-ասել է աղբյուրը։









































