4 իսրայելցի զինվորական ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Լիբանանի հետ սահմանին: Ինչպես գրում է «Հաարեցը», նրանք արդեն տեղափոխվել են Նագարիա քաղաքի հիվանդանոց:
Իսրայելի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի առավոտյան, երբ «զինվորները գործողություն են իրականացրել սահմանի անմիջական հարևանությամբ»:
Դեպքի այլ մանրամասներ հրամանատարությունը չի ներկայացնում:
Լիբանանցի զինվորականներն իրենց հերթին պատմել են, որ իսրայելական ջիպը, որում գտնվել են զինվորականները, ներխուժել է իրենց սահման՝ խորանալով 150 մետր: Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենան ականի է դիպել:
Լիբանանյան կողմի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Լեբնոն և Նիկորա գյուղերի միջև:








































