Մերիլ Սթրիփին դեր են առաջարկել «Հիշողություններ փոխանցողը» (The Giver) ֆիլմում՝ հայտնում է Deadline.com-ը:
Ֆիլմը հիմնված կլինի ամերիկացի գրող Լոիս Լոուրիի՝ դեռահասների համար համանուն վեպի վրա: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին: Վեպը հակաուտոպիական ժանրի է: Գրքում նկարագրված է հասարակությունը, որի համար աղքատությունն ու բռնությունն անծանոթ երևույթներ են:
Վեպի գլխավոր հերոսը Ջոնաս անունով տղան է, որը հասանելիություն է ստանում հիշողությունների այն մասին, թե ինչպիսին է եղել հասարակությունն անցյալում: Ջոնասն իմանում է պատերազմների, սովի ու մահվան մասին, որից հետո նրա հարաբերությունները շրջապատող աշխարհի հանդեպ կտրուկ փոխվում են:
Սթրիփին առաջարկում են ղեկավարել հասարակությունը, որում ապրում է Ջոնասը: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվում է նաև Ջեֆ Բրիջեսը, նա էլ հենց փոխանցում է հիշողությունները: Ջոնասի դերով հանդես կգա Բրենթոն Տուեյտեսը:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն ՀԱՀ-ում՝ 2013-ի աշնանը: Թե ֆիլմը երբ վարձույթ դուրս կգա՝ դեռևս հայտնի չէ:









































