Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին հիանում է Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կատարած աշխատանքով:
«Կարծում եմ՝ Անտոնիո Կոնտեն լավագույնն է ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում: Նա մարզիչների «Մեսսին» է:
Դիտել եմ «Ինտեր»-ի դեմ խաղը, բայց սա ընդամենը նախապատրաստական շրջան է: «Յուվե»-ն իր իրական ուժը ցույց կտա մրցաշրջանի ընթացքում»,- հայտարարել է Ռավանելին:







































