Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրին։
Սա կլինի Յըլդըրըմի առաջին այցը Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Թերթի տվյալներով՝ Յըլդըրըմը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղված հետագա քայլերը։ Ակնկալվում է, որ կքննարկվեն հարցեր կապված ՌԴ-ի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով առևտուր անելու, ազատ առևտրի գոտի ստեղծելու, զբոսաշրջությունը զարգացնելու հետ։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։