Պակիստանի Բելուջիստան նահանգում մահմեդական տաճարում պայթյունի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ տուժածներ կան: Այս մասին հայտնում է Daily Pakistan-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է Հուբ քաղաքի Հազրաթ Բաբա Շահ Նուրանի տաճարի ներքին բակում:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, տուժածներին մոտակա հիվանդանոցներ են հասցրել:









































