Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի ծառայություններով:
CaughtOffside-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց 25 մլն եվրո առաջարկել «Արքայական ակումբ»-ին:
2013/14թթ մրցաշրջանում Խեդիրան լուրջ դիմադրության է հանդիպելու մեկնարկային կազմի համար պայքարում, քանի որ «Ռեալ» են տեղափոխվել նաև Կազեմիրոն ու Իլյարամենդին:









































