Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ում ունեցած նվաճումները զգալի ճնշում են գործադրում նոր աշխատավայրում:
«Ես դեռ 42 տարեկան եմ, ունեմ ընդամենը մարզչական 5-ամյա փորձ: Ակնհայտ է, որ սովորելու շատ բան ունեմ:
Չեմ թաքցնում, որ իմ աշխատանքը «Բարսելոնա»-ում ճնշում է գործադրում ինձ վրա «Բավարիա»-ում աշխատելիս: Գիտակցում եմ, թե ինչպիսի ակումբ եմ հիմա գլխավորում:
«Բավարիա»-ն պետք է հաղթի բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցելու է»,- հայտարարել է Գվարդիոլան: