«Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջորջ Գրեմը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ընթացիկ ամռանը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի:
Գրեմի կարծիքով` ֆուտբոլիստի ցանկությունը որոշիչ նշանակություն կունենա:
«Չեմ կասկածում, որ Բեյլը «Ռեալ» կտեղափոխվի: Իհարկե, գումարը, որ առաջարկվում է նրա տրանսֆերի դիմաց, փոքր-ինչ բարձր է:
Սակայն Բեյլը բարձրակարգ ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն աշխարհում: Եթե նա ցանկանում է լքել իր ներկայիս ակումբը, ապա «Տոտենհեմ»-ը կփորձի հնարավորինս մեծ գումար վաստակել»,- ասել է Գրեմը:








































