«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հուսով է, որ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ավելի լավ հանդես կգա 2013/14 թվականների մրցաշրջանում:
«Բալոտելին ընդամենը 23 տարեկան է: Սակայն նա ունի բոլոր հնարավորությունները` թիմի առաջատար և կարևորագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Ակնկալում եմ, որ նոր մրցաշրջանը Մարիոն ավելի լավ կանցկացնի, քան նախորդը:
Նա հնարավորություն է ունեցել «Միլան»-ի հետ անցկացնելու նախամրցաշրջանային ամբողջ հավաքն ու մեկ տարի հանդես գալ ակումբում, այլ ոչ թե մի քանի ամիս, ինչպես նախորդ մրցաշրջանում էր»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:










































