ԴԱԻՇ ծայրահեղական շարժման գրոհայինները, ովքեր նահանջում են իրաքյան Մոսուլի հարավային արվարձաներից, 19 նավթահոր են հրկիզել։
BBC-ի հաղորդմամբ՝ տեղացիները դժվարությամբ են կարողանում շնչել, շատ ընտանի կենդանիներ սատկում են։
ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են վերահսկել Մոսուլի արվարձաններում 6 նավթահոր, և մտավախություն կա, որ նրանք կարող են կրակի մատնել նաև դրանք։
Շաբաթ օրը Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին կոչ է արել Մոսուլի գրոհայիններին վայր դնել զենքը, եթե ցանկանում են պահպանել իրենց կյանքը։
Մերձճակատային գոտի իր այցի ընթացքում Աբադին նաև խոստացել է գրոհայինների վերահսկողության տակ գտնվող քաղաքի բնակիչներին շուտափույթ ազատագրում ծայրահեղականների իշխանությունից։









































