Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանիի իրավունքները:
CaughtOffside-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 9 մլն ֆունտ վճարել «կարմիր սատանաներ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Նանին հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ավելի հաճախ վստահում էր Էշլի Յանգին, Անտոնիո Վալենսիային և Դենի Ուելբեկին:
Նշենք, որ Նանիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:








































