41-ամյա Քերի Միքսը, ով կտրել էր 61-ամյա տղամարդու վիզը և առևանգել մեկ այլ թոշակառուի ավտոմեքենան, ինքնասպան է եղել, տեղեկացնում է Associated Press-ը:
Տղամարդը 160 կմ/ժ արագությամբ սլանալով՝ դիտմամբ հարվածել է մայրուղու սյունին, որից հետո հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է: Ընդ որում, նրա երկու զոհերն էլ ողջ են մնացել:
Ավտոմեքենայի առևանգումը և սպանության փորձը Միքսի առաջին հանցագործությունը չեն. դրանից առաջ նա մեղադրվել էր Սան Բերնարդինոյի ազգային արգելանոցում հրդեհի կազմակերպման մեջ, որի չեզոքացման ժամանակ զոհվել էր ուղղաթիռի օդաչուն:
Այս դեպքը տեղի է ունեցել անցած հանգստյան օերերին Կալիֆոռնիայում բռնկված հանցագործությունների շարքի ֆոնին:










































