«Իրանց գրպանը լիքն ա, դրա համար էլ չեն բարձրացնում», – Երևանում «Առաջին լրատվական»- ի իրականացրած հարցախույզի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքացիներց մեկը՝ անդրադառնալով սոցապնախարարի հայտարարությանն այն մասին, որ 2017-ին թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի լինելու:
«Ո՛չ թոշակին ենք սպասում, ո՛չ դոշակին, ապրում ենք, ինչպես որ կարողանում ենք»,- նշեց երևանցիներից մեկը, իսկ մյուսը հավելեց՝ թոշակառուներին խճում եմ, որ մեր երկրի նման երկրում են ապրում, իսկ ջահելներն էլ տանջվում են ու երազում են հեռանալու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: