Ավստրալական «Սիդնեյ»-ի 38-ամյա հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն, ով երկար ժամանակ պաշտպանել է Թուրինի «Յուվենթուս»-ի մարզական պատիվը, կարծում է, որ ակումբը կարող է երրորդ անգամ անընդմեջ նվաճել սկուդետոն:
« «Յուվենթուս»-ը կրկին Ա Սերիայի ֆավորիտն է: Կարծում եմ՝ նրանք կկարողանան նվաճել սկուդետոն:
Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմը լուրջ փոփոխություններ չի կրել, բայց Կարլոս Տևեսն ու Ֆերնանդո Լյորենտեն նոր որակ կհաղորդեն առանց այն էլ հզոր թիմին»,- հայտարարել է Դել Պյերոն:









































