Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Լևոն Ալթունյանը «հանգստացնում է կրքերը»

ՀՀ առողջապահության նախարարությունն իր բնույթով նորմատիվ մեթոդոլոգիական կենտրոն է, որը վերահսկող գործառույթների մասով շատ սահմանափակ է: Նման հայտարարությամբ նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով` վերահսկող, քննիչ և պատժիչ գործառույթներ իրականացնում են այլ մարմիններ:

«Այդ առումով պահանջել առողջապահության նախարարությունից, որ նա ցանկացած ոչ ցանկալի ելքով դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասնություններն իմանա, ամեն դեպքում, ճիշտ չէ: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Նույնիսկ եթե առողջապահության նախարարը զբաղվում է դրանով, ապա դա հասարակական կարծիք ձևավորելու նպատակով է»,- նշեց առողջապահության նախարարը:

Լևոն Ալթունյանն, անդրադառնալով իր կատարած այն հայտարարությանը, թե ինքը «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է դատավորը», շեշտեց, որ չնայած կա հասրակության զայրույթն առաջացնելու ռիսկը, սակայն, նախարարը, ստանձնելով այդ պաշտոնը, որդեգրել է «Ճշմարտություն, ճշմարտություն և ոչ մի բան բացի ճշմարտությունից» սկզբունքը: Ալթունյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհում բժշկական սխալի հարցը չափազանց սուբյեկտիվ է: Լինում են դեպքեր, երբ բժշկական նորմաներից շեղվելու ելքը դրական է լինում: Նա ցավով նշեց, որ բժշկությունն ինքն իրենով փորձարկումների շարան է:

«Մի քիչ կրքերը հանգստացնելու համար նշեմ, որ մենք ներդնում ենք առողջապահական արձանագրությունները, որոնցից շեղվելը կարող է հանգեցնել բժշկական սխալի: Բժշկական արձանագրությունները բժիշկներին պաշտպանելու գործառույթ ունեն: Բժշկական սխալները դատարանն ու դատաբժշկական փորձաքննությունը կորոշեն, ոչ թե առողջապահության նախարարությունը»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում