Կառլո Անչելոտտին լքեց «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս լուրն «ազնվականներ»-ի պաշտոնական կայքում հայտնվեց այն բանից հետո, երբ «Չելսի»-ն Անգլիայի առաջնության վերջին տուրում նվազագույն հաշվով պարտություն կրեց «Էվերտոն»-ից:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի դերը ստանձնեց 2009 թվականի ամռանը և անցյալ մրցաշրջանում նրան հաջողվեց «Չելսի»-ի հետ նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Սակայն վերջին երկու տարիներին Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելն ու այս մրցաշրջանում ոչ մի մրցանակ չնվաճելը ճակատագրական եղան նրա համար:









































