Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նախածանցը մի թողեք լուսանցքում

Եվրամիության հետ ասոցացման Հայաստանի գործընթացը հայտնվում է հասարակական ակտիվ ուշադրության ճանապարհին: Դրա պատճառն այն է, որ գործընթացը առաջին փուլի, այսինքն՝ նախաստորագրման պատրաստվելու մասով մոտենում է ավարտին՝ նոյեմբերին նախատեսվում է նախաստորագրում: Իսկ քանի որ կան մի շարք սուբյեկտներ, որոնք շահագրգռված են նախաստորագրման խափանմամբ, որքան մոտենում է գործընթացի առաջին փուլի ավարտը, այդքան փորձում են աղմկոտ ձևով ստեղծել բացասական հասարակական կարծիք, իշխանությունների գործողությունների վրա ազդելու համար:

Այդ կարծիքը ստեղծվում է տարբեր բովանդակություն պարունակող տեսակետներով: Հիմնականում տարածված է Եվրոպայի վարկաբեկումը: Տարածված են նաև սպառնալիքները, որ Եվրոպա գնալով իշխանությունները ցանկանում են հանձնել Արցախը, կամ Եվրոպա գնալով պատերազմի առիթ են ստեղծում, որում Ռուսաստանին մղում են ի պատիժ մեզ աջակցել Ադրբեջանին: Այս դրույթներին առիթ եղել է անդրադառնալու, առաջիկայում էլ առիթների պակաս չի լինի: Արժե խոսել հանրային բացասական կարծիք ձևավորելուն ուղղված մեկ այլ մոտեցման մասին, ըստ որի, չի կարելի ողջունել մի բան, որին ծանոթ չես: Սա իսկապես ռացիոնալ մոտեցում է: Ինչպես կարող ես արտահայտվել մի բանի օգտին, որը չգիտես, թե ինչ է իրենից ներկայացնում:

Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի գոտու պայմանագրի դրույթները Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում: Գաղտնիության պաշտոնական բացատրությունները, մեղմ ասած, տարօրինակ են: Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մի քանի շաբաթ առաջ Երևանում կոչ արեց իշխանություններին բացել փաստաթղթերի բովանդակությունը և հասարակությանը ներկայացնել, թե ինչ հնարավորություն է տալիս ասոցիացիան զարգանալու համար: Բայց իշխանությունները գաղտնիությունը շարունակում են՝ անհասկանալի հղումներ անելով ինչ-որ ընթացակարգերի: Եվ սա, իսկապես, մտահոգիչ է, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի համար չափազանց կարևոր և միգուցե ճակատագրական նշանակություն ունեցող երևույթի, ինչի մասին ևս առիթ ենք ունեցել խոսելու:

Եթե գաղտնի են պահում, ուրեմն մի բան կա: Ի՞նչ կա: Ղարաբաղի մասո՞վ է ինչ-որ բան, թե՞ այլ հարցեր կան, որոնք իշխանությունները թաքցնում են հասարակությունից: Վերջերս մամուլում հայտնվեց լիտվացի երկու դիվանագետների զրույցի ձայնագրություն, որոնք խոսում էին ղարաբաղյան խնդրի մասին: Դատելով հասանելի պատառիկներից՝ այս մասով տրամադրությունները Հայաստանի համար կարծեք թե մտահոգիչ չեն, թեև, իհարկե, երկու լիտվացի դիվանագետները, մեղմ ասած, կաթիլ են այն գործընթացում, որի մեջ մտել է Հայաստանը Եվրամիության հետ:

Բոլոր դեպքերում, և ղարաբաղյան հակամարտության հանդեպ վերաբերմունքի, և այլ ներքին ու արտաքին հարցերի մասով ենթադրություններն ու գլուխկոտրուկներն իզուր են, և իշխանությունները պարտավոր են հասարակության առաջ բացել բովանդակությունն այն փաստաթղթերի, որոնց վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին արդեն հայտարարվել է: Սակայն, այս ամենով հանդերձ, կա խնդրի սկզբունքային, առանցքային ասպեկտը՝ Հայաստանը պետք է սերտացնի հարաբերությունը Եվրամիության հետ, որը աշխարհի ամենագնողունակ շուկաներից մեկն է: Եվ նախաստորագրման գործընթացը այս առանցքային խնդրին վերաբերող լուծում է: Բայց ոչ վերջնական լուծում:

Այսինքն՝ խոսքը ընդամենը նախաստորագրման մասին է: Նախածանցը պետք չէ բաց թողնել, մատնել անուշադրության: Այսինքն՝ Հայաստանի համար որևէ անդառնալի բան տեղի չի ունենում, և եթե կան մտահոգություններ, ապա նախաստորագրումից հետո դրանք անհնար է լինելու թաքցնել հասարակությունից: Եվ հետևաբար՝ հասարակությունը ունենալու է հնարավորություն իր կարծիքն ասել ու Հայաստանի իշխանություններին իր տեսակետը պարտադրել վերջնական ընթացակարգերից առաջ: Կան վերջնական ստորագրման, հետո վավերացման գործընթացներ, որոնք ահագին ժամանակ են պահանջելու, և հասարակությունը ունի իր կարծիքը թելադրելու հնարավորություններ: Հետևաբար՝ նախաստորագրումից պետք չէ ողբերգություն կամ աղետ սարքել: Իսկ անհրաժեշտության առումով, այդ քայլը կարևոր է, որովհետև մեծացնելու է Հայաստանի իշխանությունների պարտավորություններն ու պատասխանատվությունը հասարակության առաջ: Եվ այս իմաստով, անգամ եթե կան մտահոգիչ տարրեր, հասարակության համար նախաստորագրումը այդ տարրերի հասանելիության հնարավորություններն է մեծացնում:

Եվ ուրեմն՝ այս փուլում խնդիրը սկզբունքն է՝ Եվրամիության հետ հարաբերության ռազմավարության ճշգրտման տեսանկյունից: Հետևաբար՝ այս փուլում արտահայտվող դիրքորոշումները վերաբերում են ռազմավարական, արժեքային բաղադրիչին: Մանրամասնությունների փուլը գալու է նախաստորագրումից հետո: Այդ ժամանակ, իհարկե, փաստաթուղթը պետք է ենթարկվի մանրադիտակային զննության, առավելություններն ու վտանգները առավելագույն արդյունավետությամբ ախտորոշելու կամ հասկանալու համար, որպեսզի պարզ լինի, թե ով ինչ է կորցնում կամ շահում Հայաստանի համար կարևոր այս գործընթացում:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում