Իսպանիան դիտարկում է Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Ջիբրալթարի դեմ որոշակի միջոցառումներ ընդունելու հնարավորությունը՝ ձկնորսության հարցի շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարարը՝ փոխանցում է BBC-ն:
Հնարավոր միջոցառումների շարքում նա նշել է Իսպանիայի և Ջիբրալթարի միջև սահմանի հատման համար վճարի ներմուծումը, այդ թվում՝ օդանավերի համար:
Իսպանիան, որը վիճարկում է Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը Ջիբրալթարի վրա, դժգոհ է տարածքային ջրերում բետոնե բլոկների տեղադրումից, որոնց նպատակն է արհեստական արգելք ստեղծել: Երկրի իշխանությունների կարծիքով՝ դա խախտում է իսպանացի ձկնորսների իրավունքները:
Մեծ Բրիտանիան անհանգստություն է հայտնել՝ կապված հնչեցված հայտարարությունների հետ:









































