ԱՄՆ-ը իր 19 դեսպանատները փակ կթողնի մինչև օգոստոսի 10-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
Նման որոշման պատճառը հնարավոր ահաբեկչական սպառնալիքն է: Եվս 10 դեսպանություններ կբացվեն այսօր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է իր մի շարք դեսպանատները և հյուպատոսարանները Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Ենթադրաբար, պատճառը «Ալ-Քաիդայի» սպառնալիքն է այդ տարածաշրջաններում աշխատող ամերիկացի դիվանագետների հասցեին:









































