Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մնալ մադրիդյան ակումբում անգամ Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքի կայացման դեպքում:
Պորտուգալացի ֆուտբոլիստը հակված է նոր պայմանագիր ստորագրել, սակայն նա ցանկանում է վստահ լինել, որ պահպանելու է «արքայական ակումբ»-ի առաջատարի կարգավիճակը: Իսկ դա հնարավոր կլինի, եթե Քրշտիանուն ստանա Բեյլին առաջարկվող աշխատավարձի կրկնապատիկը:
Ռոնալդուն նաև ցանկանում է, որ ակումբն ավելի շատ աջակցի իրեն` «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում:







































