Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Պեպեն կարող է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
2007 թվականից Պեպեն համարվում է մադրիդյան ակումբի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, լուրեր էին շրջանառվում, որ պորտուգալացին կարող է լքել «արքայական ակումբ»-ը` առավելություն տալով «Մանչեսթեր Սիթի»-ի շահավետ առաջարկին:
«Էվերթոն»-ի դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պեպեն խոսել է իր ապագայի մասին` չբացառելով նաև այլ ակումբ տեղափոխությունը:
«Ես պրոֆեսիոնալ եմ: Նախորդ մրցաշրջանի վերջում փոփոխություններ եղան, սակայն ես պատրաստվում եմ կատարել պարտականություններս մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Մենք կքննարկենք իրավիճակը Ֆլորենտինո Պերեսի և իմ ներկայացուցիչների հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Պեպեն:






































