Իսրայելը օգոստոսի կեսերին ազատ կարձակի պաղեստինցի կալանավորների առաջին խմբին՝ ի նշան պաղեստինյան կողմի հետ բանակցությունների վերսկսման, որը դադարեցվել էր մի քանի տարով՝ հաղորդում է AP-ն:
Իսրայելի կառավարությունը հուլիսի 28-ին կողմ է արտահայտվել վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշմանը՝ պաղեստինցի 104 կալանավորների ազատ արձակման վերաբերյալ:
Ըստ Օրեյքաթի՝ 26 կալանավոր ազատ կարձակվի օգոստոսի 13-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունների առաջին փուլը սկսվելու է օգոստոսին Իսրայելում: Երեք տարվա ընթացքում առաջին անգամ իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունները վերսկսել են Վաշինգտոնում հուլիսի 29-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ:







































