Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հրավիրել է կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին` վարպետության դասեր անցկացնելու Իսրայելի և Պաղեստինի երեխաների համար:
Sport5-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի բաց մարզումը կկայանա «Բլումֆիլդ» մարզադաշտում: Այն կայցելեն 14 հազար պատանի ֆուտբոլիստներ:
Իսրայել կժամանեն «կապտանռնագույններ»-ի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ պաշտպան Կարլես Պույոլի:








































