Երևանի «Միկա»-ն այսօր ներկայացրել է դարպասապահ Գոռ Էլյազյանին, պաշտպան Հայկ Իշխանյանին, կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանին և Սարգիս Կարապետյանին: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Միկա»-ի նորեկների շնորհանդեսը տեղի է ունեցել ակումբի մամուլի սրահում:
Հիշեցնենք` Հայկ Իշխանյանը և Գոռ Էլյազյանը «Միկա» են տեղափոխվել Դիլիջանի «Իմպուլս»-ից, Սարգիս Կարապետյանը տեղափոխվել է «Բանանց»-ից, իսկ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նախորդ մրցաշրջանում խաղում էր Գյումրիի «Շիրակ»-ում:










































