Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, պաշտոնապես գրանցել են հուլիսի 22-ին ծնված որդուն՝ արքայազն Ջորջին:
Սերտիֆիկատի լուսանկարները ուրբաթ հրապարակել է բրիտանական iTV հեռուստաալիքը: Փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 2-ով, երեխայի անունը ամբողջությամբ է գրված՝ Նորին մեծություն Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի:
Արքայական գահի երրորդ հավակնորդը գահակալելու դեպքում հայտնի կլինի որպես Գեորգ VII թագավոր:
Անվան ընտրությունը կարելի է հարգանքի տուրք համարել Եղիսաբեթ II թագուհուն: Գեորգ VI-ը եղել է նրա հայրը, իսկ Ալեքսանդրան նրա երկրորդ անունն է: Ալեքսանդր անունը Քեյթի սիրելի անունն է: Լուին երեխայի հոր չորրորդ անունն է:










































