Friday, 19 06 2026
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Ֆինանսների նախարարը Հայաստանի համար կարևորում է Իրանի կայուն տնտեսական աճը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պարտակա նությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն դոլար է, Հյաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :

Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել մեր հարեւան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով.«Մեր հարեւանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա, եւ մենք այս մասին մշտապես ահազանգել ենք մեր եվրոպացի գործընկրներին: Հիմա ունենք նոր իրականություն, ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, եւ վստահ եմ, որ համատեղ կարող ենք հասնել ավելի մեծ ցուցանիշների» :

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն իր հերթին շնորհավորեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ մեկ տարի առաջ հանդիպել է նախորդ նախարարի հետ եւ քանի որ այս ընթացքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինքը կցանկանար տեղեկանալ նախարարության ենթակայության տակ գտնվող ներկա գործառույթներին, մաքսային եւ բանկային հատույթի փոփոխություններին: Դեսպանը մասնավորապես հետաքրքված էր ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ին չպես նաեւ միջազգային ֆինանսական հարթակներում փոխադարձ համագործակցությամբ:

Նախարար Արամյանը հակադարձել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.« Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաեւ Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», – նշել է նախարարը:

Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել եւ լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով, խթանել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների առավել արդյուանվետ աշխատանքը: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշեց, որ այժմ գործում է հիմնականում մեկը՝ էներգետիկ պրոեկտը, մինչդեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում եւս. օրինակ՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կամ սպանդանոցների կառուցումն ու գյուղատնտեսական, արդյունաբերական ենթակառուցվաքծները, որոնք կարելի է զարգացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում