Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը Դևոնում թաղամաս է տարհանել կասկածելի առարկայի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 20-ին մետրոյի աշխատակիցները կասկածելի առարկա էին հայտնաբերել North Greenwich մետրոյի կայարանում: Ոստիկաններն առարկայի վերահսկվող պայթյուն են իրականացրել:
Նշված առարկայի հայտնաբերումից հետո ոստիկանները դեռահասի են ձերբակալել ահաբեկչության կասկածանքով: Հետաքննության շրջանակներում իրավապահները խուզարկություն են կատարել Դևոն կոմսության տներից մեկում, որտեղ նույնպես կասկածելի առարկա է հայտնաբերվել: