Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մաշտոցի պուրակում տեղի է ունենում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա քաղաքացիները հերթով մոտենում և իրենց առաջարկներն են հնչեցնում:
Քաղաքացիներից մեկն իր ելույթում նշեց, որ վաղը քաղաքապետարանի մոտ տեղադրվելու է վրան, որպեսզի ակտիվիստներ Վահագն Մինասյանի, Գոռ Առաքելյանի և Սուրեն Սահակյանի նստացույցն ավելի պատշաճ լինի: Նա նաև ասաց, որ ակտիվիստների համար դժվար է ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին դիմանալ, այդ իսկ պատճառով վրանը պետք է տեղադրվի:
Ելույթով հանդես եկավ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, ով նշեց որ անվստահություն է հայտնում Երևանի ավագանուն և պահանջեց բոլորի հրաժարականը՝ բացառությամբ միջազգային գրոսմայստերի: