Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Մենք վերլուծում ենք մեր սխալները և սովորում չկրկնել դրանք: Պետք է կարողանանք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը:
Սակայն ես գոհ եմ թիմիս ցուցադրած խաղից: Իհարկե, մենք դեռ չենք կարողանում ամբողջովին իրականացնել գաղափարներս խաղադաշտում: Կարող ենք և պետք է բարելավենք խաղը: Բայց, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ»,- Bild-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































