Միլանի «Ինտեր»-ի և Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ Սամիր Հանդանովիչը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտարարել է անձամբ Հանդանովիչի գործակալը:
«Սամիրի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, սակայն մենք «Ինտեր»-ից հեռանալու ծրագրեր չունենք», – ասել է Հանդանովիչի գործակալը:
Հիշեցնենք, որ 32-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետն «Ինտեր»-ի հետ լրանում է 2019 թվականի ամռանը:







































