Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե ինչպիսին է տեսնում իր ապագան: Ֆրանսիացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017-ի թվականի ամռանը, իսկ նոր պայմանագիր դեռ չի ստորագրվել: Վենգերը չի բացառում, որ կարող է հեռանալ «Արսենալ»-ից և այլ ակումբ մարզել:
«Ձգտում եմ թիմն առաջ մղել: Երբ գա «Արսենալ»-ում մնալու կամ թիմից հեռանալու մասին որոշում կայացնելու ժամանակը, պետք է հասկանալ, թե ինչ են ցանկանում ակումբում: Կարող եմ հեռանալ «Արսենալ»-ից և այլ ակումբ մարզել:
Ես հաճույքով եմ կատարում աշխատանքս: Ցանկանում եմ վաղն ավելի լավը լինել, քան այսօր: Քանի դեռ այդ ցանկությունը կա, չեմ ավարտի մարզչական կարիերաս: Խնդիրն այն է, որ որքան մեծանում է մարզչի տարիքն, այնքան նրան հաճախ են հարցնում, թե երբ է ավարտելու կարիերան: Պատասխանեմ միանգամից՝ չգիտեմ»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:










































