Հայաստանում հոկտեմբերի 14-16-ն անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը ներկայացրել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են:
«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ավելի պատմական, մշակութային, հոգևոր արժեքները: Այս հզոր գործոնն ապահովում է մեծ հնարավորություններ մեր երկրների միջև տնտեսության, արդյունաբերություն, առևտրի ոլորտներում արդյունավետ և ամուր համագործակցության, հումանիտար և գիտական, կրթական կապերի ընդլայնման համար: Ակնկալում եմ, որ այս ընթացքում բաց և կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը և ողջ Եվրասիակ ան տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը»:
ԵԳՄՀ-ին իրենց մասնակցությունն են ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների պետպաշտոնյաներ, խոշոր բիզնեսի, բանկերի, ներդրումային ընկերությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Վրաստանից և այլ երկրներից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































