Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանի է այս տարի ևս արժանանալ «Ոսկե գնդակ»-ին։
«Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին անցկացրել են հրաշալի մրցաշրջան, և ինձ համար բարդ է որոշել՝ նրանցից ում հանձնել «Ոսկե գնդակ»-ը։ Եթե անկեղծ լինենք, ինձ շատ է դուրս գալիս Մեսսին, այնպես որ, չեմ կարող նրա թեկնածությունը չպաշտպանել։ Նա իմ մեծ ընկերն է։ Ուրախ եմ, որ որոշել է վերադառնալ Արգենտինայի հավաքական։
Կարծում եմ՝ ֆուտբոլի պատմության մեջ եղել է 2 մեծ ֆուտբոլիստ՝ Պելեն ու Մարադոնան։ Հնարավոր է՝ Մեսսին ապագայում միանա նրանց»,- հայտարարել է Ռոնալդինյոն։










































