Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը՝ կառավարության գերակա ուղղություն

ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկել է հուլիսի ութին, ընթանում է Ծաղկաձորում՝ հինգ՝ երիտասարդ առաջնորդների, լրագրողների, ազգային երգի և պարի ուսուցման, հայոց լեզվի արագացված դասընթաց, ուսուցիչների վերապատրաստման ուղղություններով: Այս տարի մասնակիցների թիվը մոտ 220 է: Ծրագիրը 2012-ից է գործում: 2011-ին փորձնական իրականացվեց երկու ուղղությամբ՝ երիտասարդ առաջնորդների և լրագրողների ամառային դպրոց: Ատոմ Մխիթարյանի տվյալներով՝ անցյալ տարվա համար երեսուն միլիոն դրամ էր տրամադրված ծրագրին, այս տարի՝ քառասուն միլիոն դրամ:

«Բոլոր հինգ ուղղություններով մասնակիցների թիվն անցյալ տարի 131 էր: 2013-ին կառավարությունը բյուջեում մոտավորապես 30 տոկոս ավելացրեց և ընդգրկեց գերակա ուղղությունների մեջ: Մասնակիցների թիվը յոթանասունից հասցրինք հարյուրի: 2013 թ. ծրագիրն ընդգրկվել է կառավարության ծրագրում՝ որպես գերակա ուղղություններից մեկը»,- ասաց Ատոմ Մխիթարյանը:

220 մասնակիցները 500 դիմողներից են ընտրվել: Հաշվի է առնվել մասնակիցների մոտիվացիան, երաշխավորությունը համայնքի կողմից, աշխարհագրությունը և գենդերային կազմը: Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ եթե համայնքներից հինգ-վեց դիմող է եղել՝ ընտրվել է մեկ-երկուսը: Ամենաշատ մասնակիցները հայոց լեզվի արագացված դասընթացներում են ներգրավվել, տևողությունը չորս շաբաթ է, մասնակիցներն ութսուն հոգի են: Ուսուցիչների վերապատրաստման դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, մասնակիցները՝ շուրջ հիսուն հոգի: Երիտասարդ առաջնորդների ամառային դասընթացներում ընդգրկված է 42, սփյուռքահայ լրագրողների դասընթացներում՝ 15 հոգի։ Դասընթացների տևողությունը երկու շաբաթ է: Ազգային երգի և պարի խմբավարների դասընթացները տասն օր է՝ մասնակիցների թիվը՝ 26:

«Արդեն ավարտվում է ամառային դպրոցը, և մարդիկ, որ Հայաստան էին եկել հայերեն ոչ մի բառ չիմանալով, հիմա խոսում են հայերեն»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:

Մասնակիցների գերակշիռ մասը ԱՊՀ երկրներից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում