Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ երկու կողմերն էլ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել են, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք։
Բացի այդ, կողմերն ընդգծել են դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջազգային ջանքերի ակտիվացման կարևորությունը։









































